ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոռու մարզում ողբերգական վթարից զոհվել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ այսօր`սեպտեմբերի 7-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետ Անտոն Վլադիմիրի Ղարիբյանցը․ այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից։

«Ականատեսների վկայությամբ մարզային ծառայության պետը կանգնած տեղից հետընթաց կատարելիս չի նկատել ճանապարհի փլուզված հատվածը, ինչի հետևանքով էլ մեքենան գլորվել է ձորը։

Վարորդը տեղում մահացել է, ուղևորը ստացել է առաջին բուժօգնություն, տեղափոխվել «Ալավերդի» բժշկական կենտրոն, այնուհետև Երևան։ Ուղևորի կյանքին վտանգ չի սպառնում։

Անտոն Ղարիբյանցը ծնվել է 1961 թ․ հունվարի 27-ին, բնակվում էր ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։

2021 թ․ ղեկավարում էր ՊՄՊ Լոռու մարզային ծառայությունը։

Ամուսնացած էր, ունի երկու որդի։

ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը վշտակցություն է հայտնում Անտոն Ղարիբյանցի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին»։

Լոռու մարզում Mitsubishi-ն հայտնվել է անտառում՝ բախվելով ծառերին․ կա զոհ և վիրավոր։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular