ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դրոնը բախվել է Էրմիտաժի շենքին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Քվադրոքոպտերը բախվել է Ձմեռային պալատի շենքին Սանկտ Պետերբուրգի կենտրոնում։ Այս մասին նշել է Էրմիտաժի անվտանգության ծառայության առաջատար աշխատակից Դմիտրի Խաշչենկոն, տեղեկացրել է «Ֆոնտանկա»-ն։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ։ Թանգարանի աշխատակցի խոսքով՝ պահապանները հայտնաբերել են վնասված դրոնը տարածքի պլանային շրջայցի ժամանակ։

Խաշչենկոն նշել է, որ քվադրոքոպտերը սկզբում բախվել է շենքին եւ հետո ընկել Ձմեռային առվակի մոտ։ Մասնագետները ստուգել են թռչող սարքը՝ պարզելու, թե արդյոք այն վնասակար նյութեր չի պարունակում, եւ հետո միայն դիմել են իրավապահ մարմիններին։

«Քվադրոքոպտերի տերերը չգիտես ինչու մեզ չեն դիմել, ինչպես սովորաբար տեղի է ունենում։ Առաջ, երբ կարելի էր, որ դրանք թռչեին, հաճախ էին նման միջադեպեր պատահում»,- մեկնաբանել է Էրմիտաժի աշխատակիցը։

Նա ավելացրել է, որ այժմ դրոնը գտնվում է ոստիկանության աշխատակիցների մոտ։ Թռչող սարքը «սովորական քաղաքացիական քվադրոքոպտեր» էր, սակայն տեղի ունեցածը, միեւնույն է, անհանգստացրել է թանգարանի պահպանույթան աշխատակիցներին քաղաքում մտցված անօդաչուների թռիչքի արգելքի հետ կապված։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular