Միհրան Պողոսյանը հիասթափված է. «Փաստ»
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է, խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ կուսակցություններից ռեյտինգային ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքում առաջադրված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հիասթափվել է ողջ լրատվական դաշտի ներկայացուցիչներից:
Հիասթափության պատճառն այն է, որ լրատվամիջոցները բավականին կոշտ արձագանքել էին, երբ թեկնածուի նախընտրական քարոզարշավի ժամանակ ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներից մեկի՝ Բագրատ Ալեքսանյանի մայրը՝ Նարինե Ալեքսանյանը Միհրան Պողոսյանի կողմից իրենց ընտանիքին ցուցաբերած աջակցության համար ամբիոնից շնորհակալություն էր հայտնել:
«Եթե հերոսի մայրը ուզում է խոսք ասել ու դա սարքվում է սև PR Պողոսյան Միհրանի նկատմամբ, դա արդեն անբարոյականություն է»,– ասել է Միհրան Պողոսյանը:
Իսկ քո արածը բարոյակա՞ն է, Միհրան:
Հետաքրքիր է, որ ԴԱՀԿ նախկին պետը սկսել է վիրավորվել մամուլի հրապարակումներից: Իսկ պաշտոնավարման տարիներին ԴԱՀԿ–ի գործունեության մասին ցանկացած քննադատական հոդված կամ հրապարակում նրան ամենևին էլ չէր վիրավորում: Նա նույնիսկ չվիրավորվեց, երբ օֆշորի գործի մասին հրապարակումից հետո ողջ տեղեկատվական ցանցը մեկ օրում այնպես դղրդաց, որ ինքը ստիպված եղավ հրաժարվել պաշտոնից: Հիմա, երբ պարոն Պողոսյանը վերադարձել է իրականություն և սկսել է շփվել սովորական մարդկանց հետ, սկսել է նաև վիրավորվել, որն անշուշտ կարելի է դրական քայլ համարել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: