ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի նախագահի թեկնածության հարցով 5 խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահի թեկնածության հարցի շուրջ Արցախի խորհրդարանի հինգ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության խորհրդարանի աշխատակազմից:

«Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականի հրապարակումից հետո օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում սույն  թվականի սեպտեմբերի 5-ից 7-ը ներառյալ, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ներկայացրել են Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումները՝ կից փաստաթղթերով:

«Միասնական Հայրենիք» խմբակցությունը Սամվել Բաբայանի թեկնածությունը առաջադրելու դիմումին կցված փաստաթղթերում ներկայացրել է վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին ԱՀ ոստիկանության անձնագրային եւ վիզայի վարչության Ստեփանակերտ քաղաքի անձնագրային բաժնի որոշումը, ինչպես նաեւ ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի վարչական դատարանին ներկայացված հայցադիմումի պատճենը՝ Սամվել Բաբայանի ընտրական իրավունքի իրացման խոչընդոտները վերացնելու մասին:

«Միասնական Հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանին  տեղեկացվել է ԱՀ Սահմանադությամբ  պահանջվող անհրաժեշտ փաստաթղթի  բացակայության մասին եւ համապատասխան  գրությամբ  խմբակցության ղեկավարին է վերադարձվել ԱՀ նախագահի առաջադրման մասին  դիմումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը՝ վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով:

Հրավիրվել է աշխատաքային խորհրդակցություն եւ ԱԺ հինգ խմբակցությունների ղեկավարներին ներկայացվել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածության հետ կապված տեղեկատվություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular