ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոհված զինծառայողի հայր Գարիկ Գալեյանը կալանավորվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր, Որդիների կան հԿ անդամ Գարիկ Գալեյանի Գալեյանը երկու ամսով կալանավորվեց: Այս մասին հայտնեց նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողներին: 

«Գարիկ Գալեյանը ուներ պատժի եւ կալանավորման կրմանը խոչընդոտող 3 հիվանդություններ, որոնք սահմանված են կառավարության որոշմամբ, նման պարագայում, այս հիվանդությունների պարագայում անձի նկատմամբ կալանքի կիրառումը անձի նկատմամբ խոշտանգում է»,-ասաց փաստաբանը՝ նշելով որ դատարանի որոշումը կբողոքարկեն:

Դատարանի բակում նրա աջակիցներն այս պահին ակցիա են իրականացնում:

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնում են, որ Գ. Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից սեպտեմբերի 6-ին կայացվել է Գ. Գալեյանին ձերբակալելու մասին որոշում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular