ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


G20-ում կհայտարարվի Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Ասիայի միջեւ երկաթուղիների եւ նավահանգստի կառուցման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շաբաթ օրը G20-ի («Մեծ քսանյակ») գագաթաժողովի շրջանակում, որն ընթանում է Նյու Դելիում, հայտարարվելու է Մերձավոր Արեւելքը եւ Հարավային Ասիան կապող երկաթուղիների եւ նավահանգստի կառուցման բազմազգ համաձայնագրի կնքման մասին, տեղեկացրել է Սպիտակ տան ներկայացուցիչը, փոխանցել է Reuters-ը։

Համաձայնագրի կնքումը տեղի է ունենում կրիտիկական պահին, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փորձում է դիմակայել չինական «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնությանը գլոբալ ենթակառուցվածքի ոլորտում՝ G20-ի գագաթաժողովում Վաշինգտոնը ներկայացնելով որպես այլընտրանքային գործընկերոջ եւ ներդրողի զարգացող երկրների համար։

Գործարքը օգուտ կբերի տարածաշրջանի ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներին եւ թույլ կտա Մերձավոր Արեւելքին կարեւոր դեր խաղալ համաշխարհային առեւտրում, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները Նյու Դելիում, դաշինքի ամենամյա գագաթաժողովի ժամանակ։

ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ նախագիծը կոչված է Մերձավոր Արեւելքի երկրները երկաթուղով կապելուն եւ դրանք նավահանգստով Հնդկաստանի հետ միացնելուն, ինչը թույլ կտա կրճատել ժամանակը, ծախսերը եւ վառելիքի ծախսը էներգակիրներ տեղափոխելիս եւ Պարսից ծոցից Եվրոպա առեւտուր անելիս։

Փոխըմբռնման հուշագիրը գործարքի վերաբերյալ կստորագրվի Եվրամիության, Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, ԱՄՆ-ի եւ G20-ի այլ գործընկերների կողմից, ասել է Ֆայները։

ԱՄՆ տեսակետից, ավելացրել է Ֆայները, այս գործարքը կօգնի «իջեցնել ջերմաստիճանը տարածաշրջանում» եւ «լուծել հակամարտությունն այնտեղ, որտեղ մենք այն տեսնում ենք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular