Թեյ, որի օգնությամբ կարելի է այրել ճարպերը և ձեռք բերել ավելի գեղեցիկ ու սլացիկ կազմվածք
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՈրովայնի ու գոտկատեղի հատվածի ճարպաշերտերից ազատվելու հարցում առողջ սնունդն ու ֆիզիկական վարժությունները շատ կարևոր են, սակայն կա մի ըմպելիքներ, որը կօգնի լուծել այդ խնդիրը՝ առանց մեծ ջանքեր գործադրելու:
Կոճապղպեղի թեյը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից և ձեռք բերել ավելի գեղեցիկ ու սլացիկ կազմվածք: Պարզապես հարկավոր է առավոտյան խմել մի բաժակ կոճապղպեղով թեյ և ևս 2-3 բաժակ օրվա ընթացքում:
Կոճապղպեղը կօգնի ակտիվացնել նյութափոխանակությունը, կկանխի փորկապությունն ու կայրի անցանկալի ճարպերը:
Բաղադրությունը.
· Կոճապղպեղի արմատ (մոտ 5 սմ)
· 1 հատ կիտրոն,
· 1 ճ.գ. մեղր,
· 4 բաժակ ջուր:
Պատրաստման եղանակը.
· Ջուրը եռացնել, այնուհետև ավելացնել կոճապղպեղը:
· 5-10 րոպե եփել:
· Երբ ջուրը մի փոքր սառի, ավելացնել մեղրն ու կիտրոնի հյութը:
· Լավ խառնել:
Օգտագործման եղանակը.
Հարկավոր է առավոտյան արթնանալուց անմիջապես հետո սոված փորին մի բաժակ թեյ խմել, այնուհետև առնվազն 2-3 բաժակ խմել օրվա ընթացքում:
Նյութի աղբյուրը՝ womansenergy.com