ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը բանակցել է Ճապոնիայի վարչապետի հետ հացահատիկի գործարքի վերականգնման վերաբերյալ. Reuters

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Դելիում «Մեծ քսանյակի» (G20) գագաթաժողովում բանակցություններ է վարել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ սեւծովան հացահատիկային գործարքի վերականգնման վերաբերյալ, Reuters-ին շաբաթ օրը տեղեկացրել են հարցին ծանոթ երկու աղբյուրներ։

Ռուսաստանը դուրս է եկել համաձայնագրից հուլիսին՝ ՄԱԿ եւ Թուրքիայի միջնորդությամբ դրա կնքումից մեկ տարի հետո, հայտարարելով, որ պարենի եւ պարարտանյութերի իր սեփական արտահանումը բախվում է խոչընդոտների, իսկ ուկրաինական հացահատիկը անբավարար քանակությամբ են ստանում դրա կարիքն ունեցող երկրները։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Էրդողանը «Մեծ քսանյակի» (G20) երկրների ղեկավարներին կոչ է արել բավարարել Ռուսաստանի որոշ պահանջները, որպեսզի գործարքը վերականգնվի, որը թույլ կտա կարգավորել ուկրաինական հացահատիկի մատակարարումները եւ իջեցնել պարենի համաշխարհային գները։

Բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրների խոսքով՝ Էրդողանը, որը 2022թ. սեւծովյան հացահատիկային նախաձեռնության իրականացման միջնորդներից մեկն էր, այս հանգստյան օրերին փորձում է հասնել դրան Նյու Դելիում ընթացող G20-ի ընթացքում, երկրների ղեկավարների հետ փակ հանդիպումներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular