ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքն ամեն ինչ անում է Հայաստանին Ռուսաստանից օտարելու համար. փորձագետը մեկնաբանել է այդ փորձերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Novorosinform.org-ն գրում է, որ Մոսկվան պարզաբանումներ է խնդրել Երևանից Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման վերաբերյալ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Քաղաքագետ Միխայիլ Մակարովը Novorossiya-ին տված մեկնաբանությունում հիշեցրել է, որ Հայաստանը ֆորմալ առումով Ռուսաստանի դաշնակիցն է։ Բայց ֆորմալ հարաբերությունները ոչ մի ընդհանուր բան չունեն այդ երկրի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետ։

«Հայաստանը, և՛ Եվրոպական տնտեսական միության, և՛ ՀԱՊԿ անդամ է, և դե յուրե Ռուսաստանի դաշնակիցն է, դե ֆակտո՝ ոչ, և դա մեծ խնդիր է: Երբ Ռուսաստանում ասում են, որ մենք չենք միջամտում օտարերկրյա պետությունների գործերին, դա էվֆեմիզմ է, ոչ ավելին, որովհետև մենք պետք է հասկանանք, որ պետք է միջամտել: Չմիջամտելով Հայաստանի գործերին, մենք ստանում ենք ներկայիս տարբերակը, դա մեզ դու՞ր է գալիս: Բայց եթե մենք ժամանակին միջամտեինք, ապա այս չէր լինի, ինչ հիմա կա, և մենք պետք է հաշվի առնենք, որ իրավիճակը Հայաստանում վերահսկվում է հավաքական Արևմուտքի կողմից,- ասում է Մակարովը,- և նա իր հերթին կանի ամեն ինչ Ռուսաստանին Հայաստանի հետ վիճեցնելու համար, և դա կանի պրոֆեսիոնալ, կարծում եմ, ընդհանուր առմամբ, հաջողությամբ: Հենց որ նրանք պատճառ ունենան, ինչպես Մոլդովայի դեպքում, Հայաստանը դուրս բերելու ԱՊՀ-ից, նրանք կտանեն այդ գիծը»:

«Բացի այդ հենց որ հնարավորություն ստեղծվի նրանք նույնիսկ ավելի ռուսաֆոբ քաղաքական գործիչի, քան Փաշինյանին է, կբերեն իշխանության, որն էլ անտեսելու է այն ամենը, ինչ մտածում է հասարակությունը, այն ամենը, ինչ մտածում է քաղաքական էլիտայի մի մասը»,- ամփոփել է զրուցակիցը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular