ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի հարավում բացվել է հատիկաընդեղենի վերամշակման ժամանակակից գործարան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mir24.tv-ն գրում է, որ Հայաստանի Սյունիքի մարզում բացվել է մարզում հատիկաընդեղենի վերամշակման առաջին գործարանը։ Շենքը համալրվել է արևային մարտկոցներով, իսկ արտադրամասերը՝ ժամանակակից սարքավորումներով։ Գործարան է այցելել МИР 24-ի թղթակից Աննա Հարությունյանը։

Տոնակատարություն է Խնձորեսկ գյուղում: Որպես նվեր ֆերմերները ստացել են ցանիչ և կոմբայն արտերը մշակելու համար։ Եվ նոր գործարան: Այժմ նրանք չպետք է անհանգստանան բերքի վերամշակման համար:

«Շնորհակալ եմ այս նախաձեռնության համար, քանի որ իմ հողից ոչ մի սանտիմետր ամայի չի լինի։ Մենք ունենք հողատարածք, ունենք մարդիկ և ունենք հիանալի տեխնիկա։ Մենք աշխատելու ենք և մեր շուրջն առատություն ենք ստեղծելու»,- ասել է Խնձորեսկ գյուղի բնակիչ Սիլվարդ Թելունցը։

Գործարանի համար բերքը բերվում է դաշտերից։ Այդտեղ հատիկաընդեղենը կվերամշակեն, կտեսակավորեն ու կփաթեթավորեն։ Դա մարզպետարանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների համագործակցության արդյունքն է։ «Մենք համայնքին ցույց տվեցինք, թե ինչպես կարելի է ստանալ ապրանքի նոր բարձրորակ տեսակ, որն ապահովում է սննդային շղթայի լիարժեք իրականացումը։ Խոսքն ընդեղենի մասին է, օրինակ լոբու, քանի որ լոբին ավելի առողջարար մթերք է, քան շատերը, որոնք մենք օգտագործում ենք։ Այդ մոտեցումն արմատապես փոխում է ամեն ինչ և խրախուսում է մարդկանց մտածել առողջ սննդի մասին»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն և ներկայացուցիչ Նաննա Սկաուն։

Գործարանը կվերամշակի հինգ տեսակի հատիկաընդեղեն և օրական կարտադրի մինչև 10 տոննա պատրաստի արտադրանք։ Գյուղում մարդկանց մեծ մասն աճեցնում է ոլոռ, ոսպ, լոբի, սիսեռ և ցորեն: Տեղի բնակիչների համար գործարանը նաև մշտական ​​եկամուտի աղբյուր է։ «Արտադրությունը գործելու է կոոպերատիվի սկզբունքով, որի անդամները գյուղացիներ են։ Արդեն 60 տնտեսություն հատիկաընդեղենի սերմացու է ստացել։ Եվ դա լավ հնարավորություն է նրանց համար իրենց ապրանքանիշի ստեղծման, շուկա դուրս գալու և իրենց կենսամակարդակը բարելավելու համար»,- ասել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

Նման նախագծերն օգնում են նվազեցնել գյուղերից մարդկանց արտահոսքը։ Կենսամակարդակը գյուղերում, համայնքի ղեկավարության կարծիքով, չպետք է զիջի քաղաքին։ Մի քանի տարի առաջ այդ գյուղում լուծվել էր նաև խմելու ջրի խնդիրը։ Հիմա զբաղված են հողերի ոռոգմամբ՝ ջրամբարներ են կառուցում։

Խնձորեսկ գյուղը Հայաստանի հարավի ամենահաճախ այցելվող ուղղություններից է։ Այնտեղ է գտնվում հայտնի քարանձավային քաղաքը և կախովի կամուրջը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular