ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը նյարդային է արձագանքել Արցախում նախագահական ընտրություններին եւ նորից սպառնալիքներ է շաղ տվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Արցախում նախագահական ընտրություններին, շարունակելով սպառնալիքներն Արցախի եւ Հայաստանի հասցեին։

Մասնավորապես,  Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Արցախի Հանրապետությանը մեղադրել է «Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների կոպիտ խախտման եջ»։

«Հայաստանը պետք է  հրաժարվի իր ժողովրդին եւ միջազգային հանրությանը խաբելու ապարդյուն փորձերից, վերջ դնի Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված պահանջներին, կառուցողականորեն մասնակցի կարգավորման գործընթացին եւ կատարի իր միջազգային պարտավորությունները։ Հայաստանը, խոչընդոտելով Ադրբեջանի ինքնիշխան տարածքում ապրող էթնիկ հայերի հետ երկխոսությանը, կոպիտ միջամտություն է ցուցաբերում Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերին, ոտնձգում մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ։

Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն կկասեցնի իր ինքնիշխանության եւ միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության դեմ ուղղված սպառնալիքները»,- մասնավորապես նշվել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular