ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես բարձրացնել դոֆամինի մակարդակն ու երբեք չնկնել դեպրեսիայի մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մարդու օրգանիզմն արտազատում է նեյրոմեդիատոր դոֆամին, որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի մի շարք կարևոր ֆունկցիաների  կատարման համար:

 Դոֆամինը հիանալի համապատասխանում է  օրգանիզմի հետևյալ ֆունկցիաների համար.

·         շարժման կարգավորում

·         ուղեղի հաճույքի կենտրոնի կառավարում

·         կոնգնիտիվ ֆունկցիաների բարելավում (գիտելիքներ, ուշադրություն, հիշողություն, որոշումների կայացման, գնահատման, խնդիրների լուծում)

·         պրոլակտինի սեկրեցիայի կառավարում

Այնպես որ,  դոֆամինը շատ կարևոր է մարդու երջանկության ու բարեկեցության համար: Դոֆամինի մակարդակի նվազումը կարող է  հանգեցնել առողջության հետ կապված տարբեր խնդիրների առաջացման, ինչպես օրինակ դեպրեսիան, տխրությունը, բացասական տրամադրվածությունն ու տարբեր տեսակի էմոցիոնալ խնդիրները:

 Բարեբախտաբար գոյություն ունեն մի քանի արդյունավետ մեթոդներ, որոնց օգնությամբ հնարավոր է  բարձրացնել օրգանիզմում դոֆամնի մակարդակն առանց դեղամիջոցների կիրառման:

 Դրանք են՝

 1.    Վարժությունները

Ցանկացած տեսակի վարժություն բարձրացնում է դոֆամինի , սերոտոնինի ու էնդորֆինի մակարդակը: Կանոնավոր ֆիզիկական վարժությունները մարդուն հաղորդում են երջանկության զգացողություն, ամրացնում են օրգանիզմն ու ազատում են սթրեսից:

 2.    Խուսափեք   մոլի հակումներից

Ալկոհոլի , թմրանյութերի, սեքսի և անգամ գնումների նկատմաբ  հակվածությունը   ապահովում է ակնթարթային հաճույք, սակայն դա խնդրի վերջնական լուծումը չէ:

 Այդ կերպ դուք պետք է սովորեք  նվազեցնել  տարբեր հակվածությունների  զարգացման ռիսկն ու հաճույք ստանալ կյանքից, գտնել  այնպիսի բաներ, որոնք ավելի խորը բավարարվածություն կպատճառեն:

 3.  Դետոքսիկացիա

Համոզվեք, որ դուք կանոնավոր կերպով  մաքրում եք ձեր օրգանիզմը կուտակված տոքսիններից ու բակտերիաներից, որոնք կանխում են դոֆամինի  արտազատումն ու թուլացնում են իմունիտետը:


4.    Թիրոզինի  մակարդակի աճ

Թիրոզինը հանդիսանում է 22  անփոխարինելի ամինոթթուներից մեկը, որը օգտագործվում է սպիտակուցների ստեղծման համար: Դա իրականում դոֆամինի արտազատման համար շատ կարևոր քիմիկական   նյութ է:

5.    Երաժշտություն

Դոֆամինի մակարդակը կարող է նաև բարձրանալ երաժշտություն լսելու արդյունքում, անգամ, եթե այդ ժամանակահատվածը կարճ լինի: 

6.    Կազմակերպեք ձեր կյանք

Դոֆամինի մակարդակը կարող է  անգամ բարձրանալ ամենօրյա փոքր խնդիրների կազմակերպման դեպքում: Մասնագետներն առաջարկում են խնդիրները գրել թղթի վրա և դրանք լուծելուց հետո ստուգել: Այդ կերպ մարդու մոտ  խնդիրները լուծելուց հետո կառաջանա   բավարարվածության  զգացողություն:

 7.     Կրեատիվություն

Ուղեղում դոֆամինի մակարդակը նաև բարձրանում է   ստեղծագործական գործունեության արդյունքում: Փորձեք պարզապես  զբաղվել ձեր սիրելի զբաղմունքով` պարեք, նկարեք,  պատրաստեք համեղ ուտեստներ ու դուք ձեզ վստահ եղեք ավելի լավ կզգաք:

 8.    Մեդիտացիա

Մեդիտացիան բարձրացնում է դոֆամինի մակարդակը: Դա բարելավում է  տրամադրությունը, առաջացնում է  հոգեկան էներգիա ու թուլացնում է ուղեղը:Մեդիտացիան հանդիսանում է   սթրեսի մակարդակը նվազեցնող արդյունավետ մեթոդ:

 

 Աղբյուրը՝ fithacker.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular