ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական Կարմիր խաչի պարենով բեռնված մեքենան արցախահայերի համար շարժվում է Աղդամի ուղղությամբ. ԶԼՄ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության բեռնատար ավտոմեքենան, որը պարեն է տեղափոխում արցախահայերի համար, շարժվում է Աղդամի ուղղությամբ, տեղեկացրել է «Интерфакс-Азербайджан»-ը՝ հղում կատարելով  Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությանը։

Նշվել է, որ Ադրբեջանի Կամիր մահիկի ընկերության եւ Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության միջեւ համագործակցության մասին հուշագրին համապատասխան, որը նախաձեռնել է Ռուսաստանի կառավարությունն «Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական գոտում ապրող» հայ բնակիչների պահանջմունքների բավարարման նպատակով, պարենով եւ ոչ պարենային ապրանքներով բեռնված մեկ բեռնատար մեքենա ժամը 14.30-ին հատել է «Սամուր» անցակետը եւ շարժվում է Սամուր-Բաքու, Բաքու-Բարդա երթուղով, Աղդամի եւ Ասկերանի ուղղությամբ, բեռները Խանքենդի հասցնելու համար։

«Բեռները վերջնակետ հասցնելուց հետո լրացուցիչ տեղեկություն կներկայացվի»,- նշվել է հաղորդագրությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular