ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միքայել Բադալյանն ու Աշոտ Գևորգյանը վկայի կարգավիճակ ունեն, ձերբակալության իրավաչափությունը բողոքարկվելու է դատարանում

ԻՐԱՎՈՒՆՔ

Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» հաղորդաշարի հեղինակ Աշոտ Գևորգյանը և ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը այս պահին ունեն վկայի կարգավիճակ, Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է նրանց փաստաբան Լիանա Գրիգորյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին 7 անձ Սյունիքի մարզում ձերբակալվել և ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին: Նրանց թվում էին Աշոտ Գևորգյանն ու ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը։ Երեկ ուշ երեկոյան նրանք ազատ են արձակվել:

«Եթե անհրաժեշտություն առաջանա, ապա նրանք որպես վկա կհրավիրվեն հարցաքննության, եթե ոչ, ապա կսպասենք հետագա զարգացումներին։ Ո՛չ խափանման միջոց, ո՛չ էլ հեռանալու մասին արգելք նրանք նկատմամբ ընտրված չէ»,– նշել է փաստաբանը։

Գրիգորյանը տեղեկացրել է նաև, որ ձերբակալության իրավաչափության վերաբերյալ այս պահին բողոք է ներկայացվել Սյունիքի ընդհանուր իրավասության դատարան։

Աշոտ Գևորգյանի մասով սեպտեմբերի 12–ին արդեն իսկ նշանակվել է դատական նիստ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular