ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միրզոյանը Մերձավոր և Միջին Արևելքում հավատարմագրված դիվանագետների հավաքին ներկայացրել է Հրվ. Կովկասում զարգացումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ և ԱԳՆ կենտրոնական ապարատի դիվանագիտական կազմի անդամների մասնակցությամբ Աբու Դաբիում սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Մերձավոր ու Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները, տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերը, առկա միտումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումներն ու առանցքային հարցերը։ Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին։

Քննարկվել են նաև Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular