ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օտարերկրացիների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը բարդացնում են իրավիճակը․ Ռայիսին՝ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարածաշրջանում և նրա սահմաններում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գիծ է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Ինչպես հայտնում է Miranpress-ը, Ռայիսին ընդգծել է, որ «3+3» ձևաչափից դուրս շփումը, օտարերկրացիների հետ համագործակցությունը, նրանց հետ զորավարժությունների անցկացումը և կասկածելի ուղևորությունները միայն բարդացնում են իրավիճակը։

«Ռաիսին, ի պատասխան Փաշինյանի, անդրադառնալով Կովկասում տիրող իրավիճակին, հայտարարեց, որ տարածաշրջանում և տարածաշրջանի սահմաններում ցանկացած փոփոխություն Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գծերն են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, Իրանի նախագահը հաստատել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու երկու կողմերին այս խնդրի լուծման գործում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular