ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան անընդունելի է համարում Փաշինյանի հայտարարությունները Ռուսաստանի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tvc.ru–ն գրում է, որ ռուսական կողմը դժգոհ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հրապարակային հայտարարությունից Մոսկվայի դերի մասին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում: Այդ մասին հայտնել է РИА Новости գործակալությունը հղում անելով ՌԴ ԱԳՆ անանուն աղբյուրին։

Հիշեցնենք, որ Հայաստանի ղեկավարի նախօրեին La Repubblica-ին տված հարցազրույցում հայտարարել էր Արևելյան Անդրկովկասում անվտանգության ապահովման համար «կոլեկտիվ գործիք» ստեղծելու անհրաժեշտության մասին: Ինչպես նշել է Փաշինյանը, այս հարցում կենտրոնանալով բացառապես Մոսկվայի վրա Երևանը «ճաշակել է դառը պտուղները»։

«Մոսկվան չափազանց դժգոհ է Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, այդ թվում Հայաստանի վարչապետի հայտարարություններից իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում», - ասել է գործակալության զրուցակիցը։ Միաժամանակ, գործակալության զրուցակիցը, ով ցանկացել է անհայտ մնալ, ընդգծել է, որ նման հրապարակային հայտարարություններով Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթը փորձում է սեփական սխալների պատասխանատվությունը գցել ռուսական կողմի վրա։

Նա նաև հավելել է, որ Մոսկվան, ի տարբերություն հայկական կողմի, Երևանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես «փոխադարձ և հավասար»։ Նրա խոսքով Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները, որոնք շարունակվում են արդեն մի քանի տասնամյակ, ապացուցում են այդ միության «արդյունավետ գործընկերությունը»։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆեհլինգերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր միանալ ՆԱՏՕ–ի ռազմաքաղաքական դաշինքին։ Բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով հենց Հյուսիսատլանտյան դաշինքն է ունակ ապահովել Երևանի «ազգային շահերի պաշտպանությունը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular