ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում այսպես են վարվում կանանց հետ. «Լինելով ռուս կին` ես շոկի մեջ եմ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Fedpress.ru-ն գրում է, որ հայ տղամարդիկ հայտնի են իրենց գեղեցկությամբ, խարիզմայով և կանանց գեղեցիկ սիրահետելու ունակությամբ։ Նրանք ընտրյալին ողողում են ծաղիկներով ու հաճոյախոսություններով։ Սակայն, այնտեղ ընտանիքներում տիրում են հայրապետական ​​ավանդույթները։

«Ընկերուհիս ամուսնացել է և այժմ ապրում է Հայաստանում։ Նրա հետ շփվում եմ նույնիսկ տեղափոխությունից հետո և լինելով ռուս կին` շոկի մեջ եմ։ Ամուսնու խոսքը նրա համար այժմ օրենք է։ Աննան Չելյաբինսկում հաջողակ փաստաբան էր, իսկ այնտեղ  դարձել է տնային տնտեսուհի։ Որովհետև հայերը դատապարտում են կարիերա անող կանանց։ Կնոջ տեղը բացառապես խոհանոցում է և երեխաների կողքին։ Դա նույնիսկ չի քննարկվում»,- ասել է Չելյաբինսկից Նատալյա Անիսիմովան։

Նատալյայի խոսքով Հայաստանում կինը պետք է կարողանա ազգային ուտեստներ պատրաստել և պետք է աշխատի դուր գալ ապագա ամուսնու մորը։ Հակառակ դեպքում հայ տղամարդը նրա հետ չի ամուսնանա։ Պսակադրության արարողությունից հետո հայերը նույն ակնածանքով են վերաբերվում իրենց կնոջը, բայց հավատարմությամբ աչքի չեն ընկնում։

«Իմ ընկերուհին մատների արանքով է նայում ամուսնու դավաճանությանը: Նա մինչև ականջները խրված է տան և երկու երեխաների հետ կապված գործերի մեջ, նրան չի հետաքրքրում, թե որտեղ է լինում ամուսինը։ Բայց մի ժամանակ Անյան անկախ գեղեցկուհի և կարիերիստուհի էր: Իհարկե, ներկայումս նա ինքն  ասում է, որ երջանիկ է և չի պատրաստվում որևէ բան փոխել», - խոստովանել է աղջիկը Չելյաբինսկից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular