ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր տելեգրամյան ալիքում հայտնել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։

«Սեպտեմբերի 11-ին Մոսկվայի ժամանակով ժամը 01։20-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 02։20) կասեցվել է Կիևի վարչակարգի՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքով Ռուսաստանի Դաշնության տարածքում ահաբեկչություն իրականացնելու փորձը», - նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ ՀՕՊ համակարգերը երկու ուկրաինական անօդաչու են ոչնչացրել Բելգորոդի մարզի տարածքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular