ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ. Հրազդանում 11–ամյա աղջնակ է մահացել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀրազդանում մեկ ամիս առաջ մահացած 11–ամյա Սոնջյանի հարազատները պնդում են, որ իրենց երեխան մահացել է Հրազդանի բժշկական կենտրոնի մանկաբույժ Մարինե Հակոբյանի անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով:
NEWS.am–ի հետ զրույցում երեխայի տատիկը պատմեց, որ Գեղեցիկը հունվարին թեթեւ առողջական խնդիրներ է ունեցել, Հրազդանի բժշկական կենտրոնում հանգստացրել են, թե լուրջ խնդիր չկա։
«Որոշ ժամանակ անց երեխան նորից թույլ էր իրեն զգում, գնացինք ու մանկաբույժ Մարինե Հակոբյանը կաթիլայիններ միացրեց, որից հետո երեխայի վիճակը կտրուկ վատացավ ու գնաց ձեռներիցս … Ես էսօր էդ բժշկի մոտից եմ գալիս, ասել եմ՝ դու պիտի չաշխատես ու իրոք ինքը պիտի պատժվի»,– ասաց երեխայի տատիկը։
Դիահերձմամբ պարզ է դարձել, որ 11–ամյա աղջիկը ոչ մի հիվանդություն չի ունեցել։
Նշենք, որ Մարինե Հակոբյանը 40 օրական երեխայի մահվան համար 2 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Դատավճիռը դեռեւս ուժի մեջ չի մտել, քանի որ բժշկուհու փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել։