ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովի կոշտ ակնարկները և հայկական իշխանությունների կանխամտածված լկտիությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ռուսական հարաբերությունների սրմանը և ռուսական կողմի կոշտ հայտարարություններին երեկ միացել է նաև Լավրովը։ Մինչ այդ նշենք, որ ռուսական մեդիայում արդեն իսկ պարզ և բացեիբաց հայտարարում են՝ Հայաստանի իշխանություններին փոխելու անհրաժեշտության և Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների իսպառ դադարեցնելու անհրաժեշտության մասին, ընդ որում ռուսական կողմն այդ նպատակով օգտագործում է հայկական ազգանունով մեդիա ներկայացուցիչներին, իսկ երեկ Դելիում «Մեծ քսանյակի» հանդիպումից հետո Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ-ի շրջանակներում զորավարժություններից։ «Իհարկե ոչ մի լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Հարավային Կովկաս, և ես չեմ կարծում, որ դա ինչ-որ մեկի համար լավ է, այդ թվում հենց Հայաստանի։ Հայկական ղեկավարության գործողություններն ափսոսանք են առաջացնում, որտեղ էլ հայտնվեն ամերիկացիները, իսկ դուք գիտեք, որ նրանք հարյուրավոր բազաներ ունեն ամբողջ աշխարհում, դա ոչ մի լավ բանի չի հասցրել»,- նշել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։

Լավրովը նաև անդրադարձել է՝ իր խոսքով Հայաստանի պաշտոնյաների հայտարարություններին, թե Ռուսաստանը Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին։ Նրա խոսքով հայտարարությունները չի համապատասխանում իրականությանը։ «Ինչ-որ գործիչ, կարծեմ խորհրդարանի ղեկավարը՝ Ալեն Սիմոնյան ԽՄԲ, իրեն թույլ է տվել արտահայտվել այն առումով, որ Ղարաբաղն Ադրբեջանին Ռուսաստանն է տվել, ավելի ոչ կոռեկտ և անազնիվ արտահայտություն դժվար է պատկերացնել»,- ասել է Լավրովը և հավելել, որ պետք չէ Ռուսաստանին մեղադրել Ղարաբաղը հանձնելու համար, պետք է սեփական ժողովրդի առաջ ինքնուրույն պատասխան տալ։

Սերգեյ Լավրովին այս անգամ պատասխանել է ոչ թե Ալեն Սիմոնյանն անձամբ, այլ իր խոսնակի շուրթերով։ Ծովինար Խաչատրյանը հայտարարել է, թե Սերգեյ Լավրովի արած պնդումն այն մասին, թե Ալեն Սիմոնյանի խոսքերի մասին, բացարձակ չի համապատասխանում իրականությանը, ավելին, ԱԺ նախագահի խոսնակը հիշեցրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ հույս հայտնելով, թե Ռուսաստանը կկատարի իր հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Թերևս Հայաստանի տարբեր ներկայացուցիչներ հստակ հրահանգ են ստացել ամեն կերպ սրելու հայ-ռուսական հարաբերությունները։

Անահիտ Գաբրիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular