ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեպի Թուրքիա չվերթը հետաձգվել է ռումբի մասին ահազանգի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պուլկովո օդանավակայանում Անթալիա չվերթը հետաձգվել է մի քանի ժամով։ Պատճառը ուղեւորներից մեկի հայտարարությունն էր, ով  հարբած լինելով՝ ասել էր, որ ինքնաթիռն ականապատված է․ այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։

Տղամարդը շատ հարբած է եղել և, մտնելով ինքնաթիռ՝ ապշեցրել է բորտուղեկցորդուհուն այն հայտարարությամբ, որ ինքնաթիռում ռումբ կա։ Արդյունքում օդաչուները ստիպված են եղել բարձրախոսով հայտնել ուղևորներին, որ նրանք պետք է լքեն ինքնաթիռը՝ ուղեբեռի երկրորդ ստուգման համար։ Թռիչքը երեք ժամով հետաձգվել է։

Ստուգման արդյունքների համաձայն՝ օդանավում վտանգավոր առարկաներ չեն հայտնաբերվել, և ի վերջո ինքնաթիռը, այնուամենայնիվ, թռել է Անթալիա։

Տղամարդուն ձերբակալել են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular