ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՊՀ երկրները ռուսալեզու միջազգային կազմակերպություն կստեղծեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՊՀ երկրների ղեկավարները շուտով փաստաթուղթ կստորագրեն ռուսաց լեզվի միջազգային կազմակերպության ստեղծման մասին, Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրներին միանալ դրան։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համաժողովում (ԵՏՀ)։

«Շատ մոտ ապագայում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները փաստաթուղթ կստորագրեն, որը մայրցամաքում կստեղծի ռուսաց լեզվի միջազգային կազմակերպություն։ Կոչ ենք անում ՇՀԿ մյուս երկրներին միանալ այս կազմակերպությանը»,- ասաց փոխվարչապետը։

2023 թվականի սեպտեմբերի 10-13-ը Վլադիվոստոկում անցկացվում է Արևելյան տնտեսական VIII ֆորումը։ Նրա կարգախոսն է «Դեպի համագործակցություն, խաղաղություն և բարգավաճում»: Միջոցառումը կազմակերպել է Ռոսկոնգրես հիմնադրամը։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular