ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի դեմ դեմարշ իրականացնելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

44-օրյա պատերազմից հետո Թուրքիան փորձում էր մխրճվել ոչ միայն Արցախի եւ Հայաստանի հարցով տարվող բանակցային գործընթացում, այլ որոշակի առավելություն ստանալ Հարավային Կովկասի հիմնական դերակատար Ռուսաստանի նկատմամբ: Այս  ասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, Թուրքիայի ակտիվությունը չի կարող որեւէ լավ բան խոստանալ բանակցային գործընթացում. «Հենց միայն այն, որ Թուրքիան այսօր ըստ էության, Հայաստանի հրավերով այդ բանակցային գործընթացում է և փորձում է իր դերը ստանձնել, արդեն իսկ շատ վտանգավոր է»,– ասաց նա։

Պտգամավորը նաեւ հայտարարեց, որ Ռուսաստանի դեմ դեմարշ իրականացնելը Հայաստանի ու Արցախի համար կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ. «Ռուսաստանը մեր տարածաշրջանում գլխավոր դերակատարն է` անկախ նրանից, թե ով ինչ դերակատարում ունի։ Այսինքն, կարող են մի շարք խնդիրներ լինել երկկողմ հարաբերություններում, կարող են լինել ակնկալիքներ, որոնք չեն իրացվել տարբեր իրավիճակներում, բայց վերցնել ու թիվ մեկ դերակատարի նկատմամբ նման դեմարշ իրականացնել` կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ», – ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 8–ին Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել էր ՌԴ ԱԳՆ։ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողոքի նոտան էր հայտնել Հայաստանին։

Հայտարարության մեջ ասվում էր, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել ՌԴ-ի նկատմամբ։

Առաջինը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության (Հռոմի ստատուտ) վավերացման գործընթացի մեկնարկն է, երկրորդը` ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Կիև, ինչպես նաև մարդասիրական օգնության փոխանցումը Կիևին, և երրորդը` ՀՀ տարածքում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular