ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում ընդդիմությունը պահանջում է հետաքննություն սկսել երկրի վարչապետի դեմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի ընդդիմությունը պահանջում է քաղաքական եւ իրավական պատասխանատվության ենթարկել վարչապետին՝ կապված «չարթերային սկանդալի» հետ. ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են Իրակլի Ղարիբաշվիլու հրաժարականը, տեղեկացրել է SOVA-ն։

«Ազգային շարժում» կուսակցությունը կարծում է, որ Ղարիբաշվիլին հանցագործ է, որը պետք է պատասխանատվություն կրի։ Կուսակցության ղեկավար Լեւան Խաբեիշվիլին իշխանական կուսակցության անդամներին կոչ է արել հեռանալ խորհրդարանական մեծամասնությունից։

«Լելո» կուսակցությունն սկսել է իմփիչմենթի ընթացակարգ կառավարության ղեկավարի դեմ եւ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներին կոչ է արել միանալ նախաձեռնությանը։

«Հանուն Վրաստանի» կուսակցությունը դիմել է երկրի դատախազություն եւ պահանջել անհապաղ հնարավոր կոռուպցիոն հանցագործության հետաքննություն սկսել, որը կատարել է վարչապետը։ Իշխանության ընդդիմախոսները կարծում են, որ «չարթերային սկանդալը» եւս մեկ վառ ապացույցն է այն բանի, թե ինչու է Վրաստանի կառավարությունը հրաժարվել ստեղծել անկախ հակակոռուպցիոն բյուրո։ Ղեկավար Գեորգի Գախարիան կարծում է, որ Իվանիշվիլին Վրաստանի եվրոպական ապագային իմփիչմենթ է հայտարարել։

«Ագմաշենեբելիի ռազմավարության» ղեկավար Գեորգի Վաշաձեի կարծիքով՝ Իվանիշվիլու (խոշոր գործարար, Վրաստանի նախկին վարչապետ- խմբ.) կառավարման հայեցակարգը ժողովրդին «թալանելն» է։ Եվ սկանդալը վրացի օլիգարխի «ռեժիմի» փտածության եւս մեկ դրսեւորումն է։

Սկանդալն սկսվել է այն անից հետո, երբ «Փիրվելի» ընդդիմադիր հեռուստաալիքի սյուժեում Georgian Airways-ի հիմնադիր Թամազ Գաիաշվիլին հաստատել է լրագրողներին այն տեղեկությունը, որ Վրաստանի վարչապետը մեկնել է Գերմանիա (Մյունխեն) կառավարական ինքնաթիռով։ Պատվերն ստացվել էր Պետական պահպանության ծառայության ղեկավարից։

Բացի այդ, Գաիաշվիլին հավաստիացրել է, որ իրեն հայտնի չէ, թե արդյոք Ղարիբաշվիլու այցը Մյունխեն անձնական էր, թե կրում էր պաշտոնական բնույթ, բայց նույն համատեքստում նա որպես օրինակ բերել է Միխայիլ Սաակաշվիլու՝ երկրի երրորդ նախագահի այցերից մեկը, նույնպես Գերմանիա՝ Բեռլին, որի ժամանակ, Գաիաշվիլու խոսքով, Սաակաշվիլին քթի հյուսվածքների վիրահատության էր գնացել։

Մեկ օր առաջ Ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտը հրապարակել էր երկու ճշտող հայտարարություն. առաջինում հերքվում էր կառավարական ինքնաթիռի օգտագործումը անձնական նպատակներով՝ չարթերային չվերթ, իսկ երկրորդում տեղեկացվում էր, որ Ղարիբաշվիլին մեկնել է ԱՄՆ՝ եվրոպական քաղաքներից մեկում վայրէջք կատարելով, կանոնավոր կոմերցիոն չվերթով (հեռուստաընկերության տվյալներով՝ դա Մյունխենն էր)։ Նշվել է, որ  Ղարիբաշվիլու որդին սկսել է ուսումը Փենսիլվանիայի համալսարանում, եւ կառավարության ղեկավարը թռել է ԱՄՆ, որպեսզի որդու կողքին լինի նրա համար այդքան կարեւոր պահին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular