ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մուլտիմիլիոնատերը` Սյունիքից. ինչպես է մարզպետը «հաջողացրել» միաժամանակ չորս տեղ աշխատել և բնակարան ձեռք բերել Իսպանիայում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը գործազրկությամբ խայտառակ ցուցանիշներ ունեցող մեր երկրում 4 տեղ է աշխատում: Նա որպես եկամուտ հայտարարագրել է 4 վայրից ստացած աշխատավարձը.

այսպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարզպետը 48 մլն 655 հազար դրամ ստացել է «Քրոնիմետր Մետալ Թրեյդինգ Սի Այ Էս» ընկերությունից, 41 մլն 168 հազար դրամ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունից, 593 հազար դրամ՝ «Իստ Գեյթ Ռեսուրսես» ընկերությունից: Իսկ 1 մլն 886 հազար դրամ կազմել է մարզպետի աշխատավարձը:

 

Ի դեպ, 192 հազար եվրո, որպես փոխառություն, վարկ ստացել է «Սաբադելլ» բանկից:

Նա գույք է վաճառել 55 մլն դրամի չափով, իսկ «Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունից 50 հազար դրամ ապահովագրական հատուցում է ստացել: Նրա դրամական միջոցները կազմում են 36 մլն դրամ, 115 հազար եվրո եւ 191 հազար դոլար: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարզպետը «Քրոնիմետր Մետալ Թրեյդինգ Սի Այ Էս» ընկերությունում ունի 10 տոկոս բաժնեմաս: Այսինքն՝ «Սուր եւ Ասպար» ընկերության հավատարմագրային կառավարիչն է:

Պատգամավորի 46-ամյա թեկնածուն հայտարարագրել է նաեւ իրեն պատկանող թանկարժեք գույքը՝ 17 հազար դոլար արժողությամբ «Hublot», 11 մլն դրամանոց «Vacheron Constantin», 12 մլն դրամանոց «Breguet» ժամացույցները:

Նաեւ ունի Մարտիրոս Սարյանի 18 հազար դոլարանոց «Սեւան» ջրանկարը, Մարտիրոս Սարյանի յուղանկարը՝ 150 հազար դոլար արժողությամբ, 200 հազար դոլարանոց նկար Հովհաննես Այվազովսկուց: Նա ունի 2015 թվականի արտադրության «Lexus ES 250» մակնիշի ավտոմեքենա եւ 2015 թվականի արտադրության «Horley-Davidson night Rod Special» մոտոցիկլ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետը 90 քմ բնակարան ունի Իսպանիայի Ալիկանտե քաղաքում եւ հողամաս Երեւանում: Ահա Սերժ Սարգսյանի երիտասարդ, խոստումնալից միլիոնատերերից մեկը: Վահե Հակոբյանի ունեցվածքի մասին տվյալներից տպավորություն է ստեղծվում, թե նա այնքան անփոխարինելի է և մեծ պահանջարկ է վայելում, որ չորս աշխատատեղ է զբաղեցնում: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular