ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ-ի հարցով երբեք Արեւմուտքը կամ Ռուսաստանը զբաղվելու մենաշնորհ չեն ունեցել. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՂ-ի հարցով երբեք Արեւմուտքը կամ Ռուսաստանը զբաղվելու մենաշնորհ չեն ունեցել: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ-ում ընկալում են, որ մենք գնացինք Արեւմուտք, փորձեցինք ԼՂ հարցի լուծումը Ռուսաստանի ձեռքից վերցնել եւ իրենց թշնամին հարթակում լուծումներ տալ:

«Այլ հարց, որ մասնավորապես, 2022-ի փետրվարից Մինսկի խմբի համանախագահությունում ճգնաժամ առաջացավ մի պարզ պատճառով, երբ նախկին գործընկերները  ասացին, որ մենք չենք պատրաստվում իրար հետ շփվել, ոչ թե Հայաստանի, ԼՂ-ի կամ Ադրբեջանի, այլ Ուկրաինայի պատճառով: Այսինքն մենք ոչ մի նոր բան չենք արել: Որովհետեւ, ինչպես նախկինում ԼՂ հարցը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները մենք քննարկել ենք եւ Ռուսաստանում, եւ Արեւմուտքում: Այլ բան, որ այն ժամանակ նրանք իրար հետ շփվում էին, հիմա չեն շփվում: Հիմա նրանք մտածում են, որ  մենք մյուս կողմի հետ պետք է ավելի քիչ շփվենք, բայց դա սխալ մոտեցում է Հայաստանի շահերի տեսանկյունից: Մենք չենք կարող մտնել այդ գոտի եւ ասել՝ ձեզ հետ խոսում ենք, ձեզ հետ չենք խոսում; Մեր հարաբերություններն իրենց հետ չեն փոխվել»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ միմյանց  տրածքային ամբողջականությունը ճանաչում են՝ համապատասխանաբար Հայաստանի 29800 եւ Ադրբեջանի 86 600 քկմ տարածքում. «Ինձ հարց է հնչել` արդյոք 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, ես ասել եմ` այո»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ դրանից հետո Ադրբեջանը կոշտացրեց իր դիրքորոշումը, հռետորաբանությունը, փակեց Լաչինի միջանցքը, արդյոք դա սխալ հայտարարություն չէր, Փաշինյանն արձագանքեց. «Մենք այդ հայտարարությամբ Հայաստանը փորձել է արձանագրել իրադրության ու ճգնաժամի լուծման ճարտարապետության մասին պայմանավորվածությունը, ինչ պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ Բրյուսելում: Մենք ցույց ենք տալիս, որ մենք հավատարիմ ենք այդ պայմանավորվածությանը: Ադրբեջանը միշտ չէ, որ ցույց է տալիս հավատարմությունը պայմանավորվածություններին: Այն ժամանակ էլ, երբ մենք այդ հայտարարությունը չէինք արել, Ադրբեջանը Փառուխում խախտեց շփման գիծը, դրանից առաջ խծաբերդում խախտեց շփման գիծը, դրանից առաջ  եղավ սեպտեմբերի 13-ի պատերազմը: Մենք դրանից առաջ սխալ հայտարարություններն էինք արե՞լ: Այստեղ խնդիրը հետեւյալն է, որ Ադրբեջանը ի ցույց է դրել հարցերը ուժային ճանապարհով լուծելու իր մոտեցումը, ու մենք փորձ ենք անում քաղաքական հայտարարություններով ինչ-որ կերպ կառավարել ուժային սցենարները, որը Ադրբեջանն անընդհատ դնում է սեղանին:  Մենք ուզում ենք տեղավորվել այնպիսի ձևակերպումների մեջ, որ Հայաստանի  դիրքորոշումների լեգիտմությունը լինի անխոցելի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular