ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջնայինը ներքին կայունության և անվտանգության ապահովումն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թերթի տեղեկություններով, Արայիկ Հարությունյանի՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հեռանալուց և այդ պաշտոնում Սամվել Շահրամանյանի ընտրվելուց հետո Արցախում քաղաքական իրավիճակը որոշակիորեն կայունացել է, ինչը, սակայն, չի նշանակում, թե ներսում գոյություն ունեցող խնդիրները լուծվել են։ «Փաստ» թերթի արցախյան աղբյուրը հայտնում է, որ այս փուլում Շահրամանյանը բոլոր ջանքերը գործադրում է համախմբվածության և միասնականության ապահովման, ինչպես նաև պետական կառավարման համակարգի արդյունավետության ապահովման համար։

Մեր տեղեկություններով, այս օրերին նորընտիր նախագահը մեծ թվով հանդիպումներ է ունենում. մասնավորաբար, այն քաղաքական ուժերի հետ, որոնք ապահովել են Շահրամանյանի՝ Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս փուլում որպես առաջնայնություն դիտարկվի ոչ թե տարբեր քաղաքական ուժերի ներգրավվածությունը պետական համակարգում, այլ այն մարդկանց, ովքեր այս պահին ունեն համապատասխան կոմպետենտություն և պատրաստ են ծանր պատասխանատվություն ստանձնել համակարգում և այն կյանքի կոչել։

Թերթի աղբյուրը հայտնում է նաև, որ Արցախում հնարավոր է, որ արմատական փոփոխություններ չլինեն. հաշվի առնելով Արցախում առկա ծանր վիճակը՝ փոփոխություններն, ամենայն հավանականությամբ, մի քանի փուլով կիրականացվեն։ Արցախից թերթին հայտնում են, որ ներկայում գլխավորն ու առաջնայինը ներքին կայունության և անվտանգության ապահովումն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular