ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զատուլինը բացատրել է, թե ինչու Ռուսաստանը Հայաստանում չաջակցեց ընդդիմությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ  Ռուսաստանը հավատում էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանա խաղաղություն երաշխավորել Ադրբեջանի հետ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո: Այդ մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում։

Զատուլինը նշել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի համատեղ զորավարժությունները հաստատում են իր նախկին զգուշացումներն այն մասին, որ Փաշինյանի կառավարության հետ հարաբերություններ կառուցելու Ռուսաստանի փորձերը հավասարազոր են «ավազի վրա շենք կառուցելուն»։

«Սակայն լավ լինելու նպատակով մենք Հայաստանում չաջակցեցինք  ընդդիմությանը, քանի որ կարծում էինք, որ Փաշինյանն է Ադրբեջանի հետ խաղաղության երաշխավորը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո»,- ասել է դիվանագետը։

Նա հավելել է, որ նման քաղաքականության արդյունքում, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, բացի սեփական շահերը հետապնդելուց, աշխատում են նաև Ռուսաստանին Անդրկովկասից հեռացնելու ուղղությամբ։ Իսկ Փաշինյանը դեն նետելով բոլոր դիմակները նույնիսկ սկսել է դա անել հրապարակայնորեն, բացատրել է Զատուլինը:

«Ռուսաստանի դուրս մղումն Անդրկովկասից կհանգեցնի Թուրքիայի հետագա ներթափանցմանը Կասպից ծով, Կենտրոնական Ասիա և հետագայում Ռուսաստանի Դաշնության  մահմեդական, թյուրքաբնակ շրջաններ։ Սա այն հեռանկարն է, որին մենք կբախվենք, եթե շարունակենք մնալ լեթարգիական քնի մեջ»,- եզրափակել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular