ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շղթայական ավտովթար Երևանում․ Առինջի կամարի մոտ բախվել է չորս ավտոմեքենա․ վարորդները եղել են սթափ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 12։35-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Առինջի կամարի մոտ, բախվել են 37-ամյա Վարդան Ստեփանյանի վարած Toyota Corolla մակնիշի, 45-ամյա Վահե Հակոբյանի վարած Nissan X-Trail մակնիշի, 31-ամյա Արամ Ավդալյանի վարած Toyota Camry մակնիշի և 30-ամյա Կարեն Սերոբյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության․ եղել են սթափ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular