Ջենիֆեր Լոպեսն առաջին անգամ նոր բոյֆրենդի հետ լուսանկար է հրապարակել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵրգչուհի Ջենիֆեր Լոպեսը պայքարում է նոր ընկերոջը ցուցադրելու անհագ ցանկության դեմ։ Այսպես, կարճ ժամանակով երգչուհին Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ նրա նոր բույֆրենդը՝ Ալեքսանդր Ռոդրիգեսը, ջերմ համբուրում է իրեն։
Երկրպագուները ենթադրել են, որ լուսանկարն արվել է Բահամյան կղզիներում անցնող հանգստի ժամանակ։ Վերջերս նրանք Մայամիից ուղևորվել են դեպի Բահամյան կղզիներ: Զույգը սեփական ինքնաթիռով վայրէջք է կատարել Մարշ-Հարբորում, իսկ հետո նավ նստել, որը նրանց տարել է կղզու առանձին մի անկյունում գտնվող շքեղ հանգստավայր:
«Ալեքսն արդեն ծանոթացել է Ջենիֆերի ընտանիքի հետ։ Նրան դուր է գալիս, որ նա նույնպես երեխաներ ունի։ Ջենիֆերը գիտի, որ Ալեքսը սրտակերի համբավ ունի, այդ պատճառով էլ իրեն շատ զգույշ է պահում»,- հայտնել է աղբյուրը։
Որոշ ժամանակ անց լուսանկարը ջնջվել է Instagram-ից, սակայն երկրպագուները հասցրել են այն տարածել։
Հիշեցնենք, որ Բեյսբոլիստն ու երգչուհին մտերմացել են Լոս Անջելեսում, երբ նրանց տեսել են Ջենիֆերի All I Have շոուի ետնաբեմում։