ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ Արցախի դրոշի հայտնվելու հետ կապված

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Factor.am-ը գրում է.

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքով դիմելու է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Խորվաթիա հանդիպման ժամանակ մարզադաշտում Արցախի դրոշի հայտնվելու հետ կապված։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ֆեդերացիայի մամուլի խոսնակ Էլնուր Մամեդլին։ Բացի այդ, ադրբեջանական ֆեդերացիան նաև հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ՀՖՖ-ին «դադարեցնել սադրանքները»։ «Հիշեցնում ենք, որ նման բան առաջին անգամ չէ տեղի ունենում։ ԱՖՖԱ-ն դիմել է և կշարունակի բողոքներ ներկայացնել ՈՒԵՖԱ-ին և այլ կառույցներին՝ ֆուտբոլը որպես քաղաքական գործիք օգտագործելու բոլոր գործողությունների վերաբերյալ: Այս հարցով դիմելով ՈւԵՖԱ-ին՝ հույս ունենք, որ կազմակերպությունն արդար որոշում կկայացնի»,- ասվում է հայտարարության մեջ։ Հավելենք, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպման առաջին կեսի ավարտին մարզադաշտում հայտնվեց Արցախի դրոշ՝ դրոնով ամրացված: Մի քանի րոպե ֆուտբոլիստների գլխավերևում ծածանվելուց հետո դրոշը դուրս բերվեց մարզադաշտից։

Էմմա Չոբանյան


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular