ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում բենզինի գների բարձրացումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնությունում բենզինի գների բարձրացումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ռուսաստանում բենզինի գներն արդեն ռեկորդային են` Սանկտ Պետերբուրգի բորսայում 1 տոննա դիզվառելիքի գինը հասել է 71 հազար ռուբլու, իսկ «ռեգուլյար» տեսակի բենզինի գինը` ավելի քան 67,6 հազարի։ Մեկ տարում գներն աճել են մի քանի տասնյակ տոկոսով։

«Այդ թանկացումը չի կարող չարտահայտվել Հայաստանում, քանի որ բենզինի հիմնական մասը մատակարարվում է Ռուսաստանից։ Դրա հետ մեկտեղ բենզինը 470 ապրանքներից մեկն է, որով չափվում է գնաճը։ Բնականաբար, միաժամանակ բոլորը չեն կարող էժանանալ, բայց ընդհանուր առմամբ սպասում ենք գնաճի նվազեցման»,– նշեց Գալստյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular