ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի նորընտիր նախագահն այցելել է ՊՆ եւ քննարկել ռազմաքաղաքական իրադրությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է պաշտպանության նախարարություն եւ ծառայողական խորհրդակցություն անցկացրել ուժային կառույցների ղեկավար կազմի հետ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ձեւավորված ռազմաքաղաքական իրադրությունը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի  ԶՈւ կողմից սեպտեմբերի 5-ից առայսօր իրականացվող տեղաշարժերին եւ կուտակումներին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար ճգնաժամի պայմաններում եւ իրադրության հնարավոր զարգացումների դեպքում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հարցերին,  ինչպես նաեւ  առկա իրավիճակում հանրապետության պաշտպանական գերատեսչության  խնդիրներին»,– ասված է հաղորդագրությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular