ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բավրա-Գյումրի ավտոճանապարհի «GAZ» մակնիշի բենզատար ավտոմեքենան 30 մետր գլորվել է դաշտը․ կա զոհ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 23։34-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցողամարգ գյուղի մոտ՝ «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին  «GAZ» մակնիշի բենզատար ավտոմեքենան (վարորդ՝ Զ․ Մ․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մետր գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում․ վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա. վառելիքի արտահոսք չի նկատվել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովել լուսավորություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular