ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրդեհ Շոշ համայնքում. այրվել է բնակելի տուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 12-ին ժամը 22:40-ին, Ասկերանի շրջանի Շոշ համայնքի բնակչից ահազանգ է ստացվել, համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն:

Հրդեհը մարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով, դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարները և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 23:05-ին, լիկվիդացրել` ժամը 23:34-ին:

Ստացված տեղեկության համաձայն, մասնակի այրվել է Ասկերանի շրջանի Շոշ համայնքի բնակչին պատկանող բնակելի երկհարկանի առանձնատան առաջին հարկում գտնվող մառանը (3 X 1.5մ) և տնտեսական ապրանքներ:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular