ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իլյուզիաներով չենք կարող ապրել․ Բաբայանը՝ 24 ժամ անց էլ Լաչինի միջանցքը չբացելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախում, բնականաբար, վիճակը բարդ է, տասը օր է՝ հաց չենք գնել, իսկ ռուսական հումանիտար օգնությունը 120 հազար քաղաքացու համար չէ, դա մոտ 1000 անձի կարիքները կարող է հոգալ։ Սա էլ է մի բան, բայց դեռ խնդիրներ կան։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Խոսելով Արցախի ներքաղաքական վիճակի, հնարավոր ու առկա փոփոխությունների մասին, վերջինս նշեց, որ նոր նախագահ է ընտրվել, և փոփոխությունները բնական գործընթաց է։

«Հիմա, կամաց-կամաց հունի մեջ ենք մտնում։ Կառուցվածքային փոփոխությունները նախագահը կորոշի, բայց իմ կարծիքով՝ փոփոխությունների կարիք կա և շատ կարճ ժամկետում։ Ես իմ պաշտոնում եմ, նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ։ Նախագահականում փոփոխությունների մասին պետք է հետևել պաշտոնական լրահոսին, իհարկե, որոշ մարդիկ դուրս են եկել, հայտարարում են այդ մասին»,-ասաց նա։

Խոսելով Աղդամի ճանապարհով բեռ անցկացնելու և Լաչինի միջանցքը այդպես էլ չբացելու մասին, Բաբայանը նշեց․

«Ի՞նչ ասեմ, ես չեմ կարող Ադրբեջանի փոխարեն պատասխանել, թե ինչու 24 ժամ անց էլ Լաչինի միջանցքը չբացվեց։ Մենք լավ ենք ճանաչում Ադրբեջանին, իլյուզիաներով չենք կարող ապրել, բարդություններից խուսափել չենք կարող»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե համաձայն են Աղդամի ճանապարհը բացելուց հետո բացել նաև Լաչինի միջանցքը։ Այս 24 ժամը եկան ապացուցելու՝ Ադրբեջանը նույնն է, ոչինչ չի փոխվել:

Լիաննա Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular