ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերահաս պատերազմին սպասելիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարավկովկասյան տարածաշրջանում տուրբուլենտությունը հասել է գագաթնակետին։ Հավաքական Արևմուտքը՝ ի դեմս Թուրքիայի, փորձում է հնարավոր բոլոր մեթոդներով խցկվել տարածաշրջան և կոնկրետ գործընթացներ կիրառել։ Հատկանշական է, որ այս ողջ կաթսայում առանցքային է ՀՀ-ն, ում շուրջ էլ փորձում են հյուսել իրենց ցանկալի հանգույցը՝ այնտեղ տեղադրելով համապատասխան ականներ։

Անզեն աչքով ակնհայտ է, որ այս իրադարձությունների կիզակետում հայտնված Հայաստանը, ավելի կոնկրետ ՀՀ հակազգային իշխանությունները, վարում են այնպիսի անատամ ու հակապետական քաղաքականություն, ինչի արդյունքում տարծաշրջանում շրջադարձային իրադարձությունների վտանգը կախված է դամոկլյան սրի նման։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանն իր հակառուսական հայտարարություններով ու տարբեր տիպի հնչեցված գնահատականներով նպաստում է էսկալացիայի հասունացմանը։

Ըստ էության, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախի ու Հայաստանի դեմ նոր պատերազմի բռնկումը սոսկ ժամանակի հարց է, որովհետև առկա են դրա բոլոր օբյեկտիվ նախադրյալները։ Բանն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան 44-օրյա պատերազմում չեն հասել իրենց վերջնական նպատակներին (Արցախի ամբողջական հայաթափում, Հայաստանի ինքնիշխան տարածքների զավթում ու ռազմավարական ճանապարհների վերահսկողություն, ՌԴ ամբողջական հեռացումը տարածաշրջանից), միջազգային իրադրությունը նպաստավոր է ամեն օրվա հետ թուլացող ռուսական ազդեցության գոտում ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Դրանից բացի, ադրբեջանա-թուրքական տանդեմի հիմնական թիրախը՝ ՀՀ-ն,  անցած շուրջ երեք տարիներին անխուսափելի պատերազմում նրանց հակառակորդը՝ Հայաստանը, պատրաստվել է ոչ թե պատերազմի, այլ, այսպես կոչված, «խաղաղության»։

Հատկանշական է այն, որ Հայաստանը հնարավոր պատերազմին չի պատրաստվել ոչ միայն ռազմական, այլ նաև հանրային, սոցիալ-հոգեբանական առումներով։ Ավելին, վերջին երեք տարիներին իշխանությունը մի կողմից՝ շարունակել է հանրային մոբիլիզացիայի դեմ հետևողական պայքարը, հասարակությանը սևերի-սպիտակների, նախկինների-ներկաների ու այլ տարանջատումները, մյուս կողմից՝ նույնպիսի հետևողականությամբ ներարկել է պատերազմից ամեն կերպ, այդ թվում՝ նվաստացմամբ խուսափելու պատրաստակամություն, այլ կերպ ասած՝ հանրությանը պատրաստել է ոչ թե պատերազմում հաղթանակի, այլ առանց պայքարի հանձնվելու։

Փաշինյանական իշխանությունը տոտալ կերպով ստեղծել է մի այնպիսի ամորֆ ու լատեն դրություն, որ հնարավոր պատերազմի դեպքում մենք ամբողջությամբ զրկված լինենք իրական, ռազմաքաղաքական  աջակցությունից (փչացրել է բոլոր հարևան և դաշնակից պետությունների հետ հարաբերությունները) և բառացիորեն ոչինչ չի քաղել պարտությունից։

Առաջիկայում օդից կախված պատերազմը միանշանակ է, որ լինելու է պետականության պահպանման և իր տեսակով համազգային նշանակության ճակատամարտ, իսկ, թերևս, այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հայ հավաքական ժողովուրդն ու Նիկոլի իշխանությունը միմյանց հետ ոչ մի աղերս չունեն և պետք  չէ տրվել նրանց սադրանքներին ու տվայտանքներին։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular