ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գուցե ձևակերպումների իմաստով այնքան էլ ճշգրիտ չեմ. Փաշինյանը` Ալմա Աթայի հռչակագրի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրային Հեռուստատեսությամբ հնչեցրած ձեր հայտարարությունը իրականության հետ ոչ մի աղերս չունի, ՀՀ-ն չի վավերացրել Ալմա-Աթայի հռչակագիրը, և որևէ երկիր չի վավերացրել այն՝ ո՛չ վերապահումներով, ո՛չ էլ՝ առանց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասախանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմելով ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Հետեւաբար, այն չի համարվում ՀՀ օրենսդրության անբաժանելի մաս: Հայաստանը 1992-ին Ալմաթիում վավերացրել է մեկ այլ փաստաթուղթ՝ արձանագրություն, որով Հայաստանը միանում է Մինսկի համաձայնագրին, որը չի վավերացրել Ադրբեջանը և ԱՊՀ-ին միացել է 1993 թվականի սեպտեմբերի 24-ին:

ՀՀ օրենսդրության մաս է հանդիսանում նաեւ 1992թ, հուլիսի 8-ն ընդունված Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին որոշումը, որտեղ հստակ գրված է որ ՀՀ-ի համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որով ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում:

Անկեղծորեն ասած, կասկածում եմ, որ հինգ տարվա երկրի ղեկավարն, այս հույժ կարևոր մանրամասներին տեղյակ չլինի, ուստի, ըստ իս, իրականության աղճատումը մեկ նպատակ է հետապնդում՝ չընդունել սեփական մեղքը և սեփական ձախողումների համար ժամանակի և տարածության մեջ մեղավորներ փնտրել»,-ասաց Խաչատրյանը և հարցրեց, թե ե՞րբ է Ալմաթիի հռչակագիրը դարձել հակամարտության կարգավորման հիմք և ո՞վ է նրա նախաձեռնողը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Գուցե դե յուրե ձևակերպումների տառի իմաստով այնքան էլ ճշգրիտ չեմ եղել, բայց բառի բուն և ոգու իմաստով ճշգրիտ եմ եղել, որովհետև Ալմաաթիի արձանագրությունը Ձեր նշած պայմանագրին Սովետական Միության կազմալուծման և անկախ պետություններ դառնալուն Բելովեժյան հայտարարությանը միանալու մասին է և այդ հայտարարության համատեքստում է ընդունվել Ալմաթիի հռչակագիրը»:

Նա հայտնեց, որ այդ արձանագրության վերաբերյալ Հայաստանի վերապահումներն այն է եղել, որ ինքնավար միավորումները նույնպես պետք է լինեն անկախ պետությոնների միավորման  մաս: Նա մեջբերեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի` 1991 թվականի դեկտեմբերի հարցազրույցը, որում նախագահն ասում է. «Ռուսաստանյան ինքնավարությունների մոդելը այն է, ինչ մենք ուզում ենք Լեռնային Ղարաբաղի համար, մեզ ավելին պետք չէ»:

Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ  եթե Տեր-Պետրոսյանի գլխավորած դաշինքով պատգամավոր դարձած Նիկոլ Փաշինյանի համար նրա  խոսքերը հիմք են, ապա իր համար Տեր-Պետրոսյանի խոսքերը արժեք չունեն և ճշգրտեց, որ Հայաստանի վերապահումը վերաբերել է ԽՍՀՄ օրենսդրությամբ հանրաքվե անցկացրած ինքնավար մարզերին, որոնք դիմել են միանալու ԱՊՀ-ին;

Նիկոլ Փաշինյանն ընթերցեց 1991 թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարությունը. «Ռուսաստանյան ինքնավարությունների կարգավիճակը այսօր այնպիսին է, որ կարծում եմ՝ լիովին կբավարարեին ԼՂ բնակչությանը, ավելին չեն էլ ցանկանում»: Դա 1991-ի դեկտեմբերն էր: Ահա այդ պահից է, որ Ալմաթիի հռչակագիրը հայտնվել է ԼՂ հիմնահարցի կարգավորման համատեքստում: Դուք հարցնում եք, ո՞ր պահից է հայտնվել այդ հռչակագիրը ԼՂ հարցի կարգավորման հիքմում, ես պատասխանում եմ՝ հենց ստորագրման պահից»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular