ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարը իրանական կողմի հետ Մեղրիի անցակետի մոտ քննարկում է ունեցել (ֆոտո)
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-ից 11-ը աշխատանքային այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի սահմանային անցակետի մոտ կենդանիների արտահանման և տարանցիկ փոխադրման վերջնական անասնաբուժական զննման կամ կարանտինային անցակետ կառուցելու վերաբերյալ քննարկումներին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Այցի շրջանակում Աշխեն Շիրվանյանը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, ԻԻՀ անասնաբուժության կազմակերպության գլխավոր տնօրեն Վահիդ Սալեհիի և ԻԻՀ ձկնաբուծության կազմակերպության տնօրեն, ԻԻՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սեյեդ Հոսեին Հոսեինիի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ համագործակցելու մի շարք ուղղություններով։
Այցի ընթացքում Աշխեն Շիրվանյանը ծանոթացել է Բուշեհր քաղաքում գործող կարանտինային և վերջնական անասնաբուժական զննման կետի գործունեությանը։