ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Սառը պատերազմի արդյունքում առաջացած աշխարհակարգի ավարտի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է Սառը պատերազմի արդյունքում առաջացած աշխարհակարգի ավարտի մասին։ «Այն, ինչ մենք հիմա ապրում ենք, ավելին է, քան Սառը պատերազմից հետո ի հայտ եկած աշխարհակարգի հզորության փորձարկումը: Սրանով ամեն ինչ ավարտվում է»,- ասել է նա՝ դասախոսություն կարդալով Ջոն Հոփկինսի համալսարանում, փոխանցում է РИА Новости-ն։
Տասնամյակների հարաբերական աշխարհաքաղաքական կայունությունը «խաղաղության և անվտանգության, միջազգային համագործակցության, տնտեսական կապի, քաղաքական ազատականացման և մարդու իրավունքների հաղթանակի» վարդագույն ակնկալիքներով, ըստ նրա, տեղի է տվել «ավտորիտար և ռեվիզիոնիստական ուժերի հետ ուժեղ մրցակցությանը»:
«Սա մի գիշերում տեղի չի ունեցել։ Այն, ինչ մեզ հասցրել է այս կետին, հետագա տասնամյակների ընթացքում կլինի հետազոտության և բանավեճի առարկա», - ասել է Բլինկենը:
Նա Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում անվանել է «միջազգային կարգի համար ամենասուր և հրատապ սպառնալիքը»։ Պետքարտուղարը Չինաստանում տեսնում է ամենակարևոր երկարաժամկետ մարտահրավերը, որը, ըստ նրա, համատեղում է աշխարհակարգը վերաշարադրելու ցանկությունը՝ դա անելու աճող հնարավորությունների հետ։
«Պեկինը և Մոսկվան աշխատում են միասին, որպեսզի ինքնավար պետությունների համար աշխարհն ավելի ապահով վայր դարձնեն՝ իրենց գործընկերությամբ, որը սահմաններ չի ճանաչում», - ասել է Բլինկենը:
Նա նաև նշել է միջազգային հարաբերություններում նոր դերակատարների՝ ՀԿ կորպորացիաների, ահաբեկչական կազմակերպությունների աճող ազդեցությունը։ «Միջազգային համագործակցության շուրջ համաձայնությունը գնալով դժվարանում է ոչ միայն աշխարհաքաղաքական լարվածության, այլ նաև համաշխարհային խնդիրների կիկլոպյան մասշտաբի պատճառով, ներառյալ կլիմայական ճգնաժամը, պարենային անվտանգությունը և զանգվածային միգրացիան», - համոզված է Բլիկենը: