ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Լավրովի, Էրդողանի և Զելենսկիի հետ կքննարկի հացահատիկի գործարքի ապագան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ ծրագրում է քննարկել հացահատիկի գործարքի ապագան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու հետ հաջորդ շաբաթ՝ բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Հաջորդ շաբաթ ես կընդունեմ նախագահ Զելենսկիին, նախագահ Էրդողանին, նախարար Լավրովին, և այդ հարցը (հացահատիկի գործարքի մասին - խմբ.) կլինի քննարկման սեղանի վրա», - ասել է Գուտերեշը մամուլի ասուլիսում։

Սեպտեմբերի 19-26-ը տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի նիստերի շաբաթը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular