ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանադայի Կալգարի քաղաքում մանկապարտեզներում վարակի պատճառով տուժել է 310 մարդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավելի քան 300 մարդ մանկապարտեզներում  աղիքային վարակի պատճառով տուժել է կանադական Կալգարի քաղաքում (Ալբերտայի նահանգ), տեղեկացրել է CBC հեռուստաալիքը։

Ալբերտայի առողջապահության նախարարության տվյալներով՝ խոսքը աղիքային վարակի մասին է, որի հարուցիչը E. coli էնտերոհեմոռագիկ աղիքային ցուպիկն է։ Արդեն գրանցվել է 310 դեպք, այդ թվում տուժել են երեխաներ։ Հոսպիտալացվել է 21 մարդ, որոնցից 20-ը՝ երեխա։ Նշվել է, որ առաջին դեպքը գրանցվել է երկու շաբաթ առաջ, իսկ վերջին օրերին վարակվածների թիվն սկսել է կտրուկ ավելանալ։

 E. coli-ով պայմանավորված հիվանդությունների ախտանշաններն են ցավն աղիներում եւ լուծը, որը որոշ դեպքերում կարող ուղեկցվել արնահոսությամբ կամ վերածվել հեմոռագիկ կոլիտի։ Հնարավոր են նաեւ տենդ եւ փսխում։ Ինկուբացիոն շրջանը տեւում է երեքից ութ օր, միջին տեւողությունը՝ երեք-չորս օր։ Պացիենտների մեծ մասն ապաքինվում է 10 օրվա ընթացքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular