ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ղարաբաղի մերձակայքում նկատվել է Ադրբեջանի ԶՈւ տեխնիկա նաև լատինական Z և F տառերով»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Overclockers.ru-ն գրում է, որ համաշխարհային սարդոստայնում հայտնվել են սքրինշոթներ, որոնցում պարզ երևում են, թե ինչպես են մարտավարական նշաններով ադրբեջանական բանակի զորախմբերը  մեծ շարասյուներով շարժվում դեպի Ղարաբաղ։ Ավելին, բեռնատարների վրա նկատելի են խաչած լատիներեն Z և F տառերը։ Հիշեցնենք, որ սովորաբար մարտական ​​գործողությունների ժամանակ են կիրառվում մարտավարական նշաններ:

Քիչ ավելի վաղ հաղորդվել էր գլխիվայր շրջված լատինական A տառով ռազմական մեքենաների մասին։ Ենթադրաբար, նման հնարքը փոխառվել է ռուսական բանակից, որպեսզի նշվեն հարձակման հնարավոր ուղղությունները։ Նույն կերպ են գործում նաև իշխանամետ ադրբեջանական հեռագրային ալիքներն իրենց պրոֆիլի նկարների համար որպես «նույնականացման» նշան ընտրելով «∀» նշանը։ Բացի դա նրանք խնդրում են նույնն անել նաև իրենց ակտիվ բաժանորդներին։ Մի փոքր տեղեկատվություն. «∀» նշանը վերաբերում է մաթեմատիկական տրամաբանության բաժնին և նշանակում է համընդհանրության քվանտոր:

Մինչդեռ Բաքվի բանակի այդ նախապատրաստական ​​աշխատանքները բոլորովին անտարբեր չեն թողել հարևան Իրանում, որը ոչ մի դեպքում թույլ չեն տա զավթել Հայաստանի որոշ տարածքային սուբյեկտներ։ Այս պահին Թեհրանի զինվորականները ծանր տեխնիկայի ուղեկցությամբ  առաջ են շարժվում դեպի Նախիջևանի ինքնավար շրջան։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ Ղարաբաղի Հանրապետության հարավային շրջանների պոտենցիալ օկուպացիան կարող է թանկ նստել Ալիևի վրա։ Ճիշտ է, վերջինս աչքի է ընկնում ծայրաստիճան պրագմատիկ քաղաքականությամբ և հակված է փոխզիջումային ու մտածված բանակցությունների, և դա ի տարբերություն իր հայ գործընկեր Փաշինյանի, ով ամեն պատեհ առիթով պաշտոնական Մոսկվային է մեղադրում իր բոլոր նեղությունների մեջ և միևնույն ժամանակ նրա պաշտպանությունն է փնտրում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular