ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երասխի գործարանի կառուցման վայրը տեղափոխվե՞լ է. Էկոնոմիկայի նախարարությունը ոչ հերքում է, ոչ հաստատում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երասխի գործարանի կառուցման վայրը տեղափոխելու մասին մամուլում պարբերաբար հրապարակումներ են արվում: NEWS.am-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից գործարանի տեղափոխման մասին տեղեկությունը ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին։

«Այս պահին քննարկումներ են ընթանում կառավարության մակարդակով», - նշեցին նախարարությունից:

Մեզ հետ զրույցում Արարատի մարզպետարանից հայտնեցին, որ տեղափոխման մասին տեղեկություն չունեն:

 

Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է Արարատ քաղաքի հարակից տարածք: Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է Երասխի տարածքում եւ համոզվել, որ շինարարությունը սառեցված է։ Գործարանի կառուցման վայրում աշխատակիցներից միայն պահակն է եղել։

Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X սոցկայքի միկրոբլոգում գրել էր, որ վերջին շաբաթներին իրենք կանոնավոր պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում` հետեւելու եւ վերահսկելու մետալուրգիական գործարանի ապամոնտաժումը: «Մեր ներկայությամբ նպաստում ենք նյութերի եւ սարքավորումների ապահով եւ անվտանգ տեղափոխմանը նոր վայր»,- գրել էին դիտորդները:

Սակայն ավելի ուշ այս գրառումը պաշտոնական էջից հեռացվել է եւ արվել է մեկ այլ գրառում հետեւյալ բովանդակությամբ.«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կանոնավոր պարեկություն է կատարում Երասխի տարածքում, ներառյալ մետալուրգիական գործարանը՝ հետեւելու անվտանգության եւ ռազմական ցանկացած զարգացումներին: Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի ապահով եւ անվտանգ միջավայրի ստեղծմանը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular