Եթե արդյունավետ չգործենք Հարավային Կովկասում, կարող է ականատես լինենք այնտեղ ՌԴ ազդեցության վերականգնմանը. Սենատոր Ռիչ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ն շարունակում է իր ջանքերը հայ-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ հանգուցալուծման տանելու. ես գիտեմ, որ դուք անցյալ տարի զրույցներ եք ունեցել նպաստելու Լաչինի միջանցքի բացմանը, եւ պետք է հասկանալ, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ այս հումանիտար ճգնաժամը երբ կավարտվի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումների ժամանակ դիմելով ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխտեղակալ Յուրի Քիմին ասաց Այդահո նահանգից ընտրված սենատոր Ջեյմս Ռիչը:
«Մեզ համար այս կարեւոր տարածարջանում պետք է խաղաղություն բերենք եւ դուրս բերենք տարածաշրջանը Ռուսաստանի ազդեցությունից: Եթե արդյունավետ քաղաքականություն չիրականացնենք, կարող է ականատես լինենք Ռուսաստանի ազդեցության վերականգնմանը եւ հնարավոր է նույնիսկ Չինաստանը ուժեղացնի իր դերակատարությունը: ԱՄՆ-ն եւ Եվրոպական դաշնակիցների հետ կարեւոր դեր ունի խաղալու Կովկասի ապագայի հարցում»,-ասաց Ռիչը՝ հավելելով, որ ԼՂ-ում ճգաժամին արձագանքելու ԱՄՆ-ի գործողությունները վճռորոշ են լինելու տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության ընդլայնման առումով: