ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ու Արցախի շուրջ լարվածությունը պահպանվում է, Ադրբեջանը մտադիր է նոր զորավարժություններ անցկացնել. պատգամավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ու Արցախի շուրջ լարվածությունը պահպանվում է, ավելին` Ադրբեջանը ոչ միայն մտադիր չէ սահմանագծի հարակից հատվածներում անցկացվող զորավարժություններն ավարտել, այլ արդեն խոսվում է նորերի մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Ընդ որում` խոսք է գնում նաև բազմակողմ զորավարժությունների անցկացման մասին, որի մասնակիցների մոտավոր կազմը կարելի է պատկերացնել:

Ստեղծված օպերատիվ իրադրությանը ծանոթանալու նպատակով այսօր այցելել եմ առաջնագիծ, ծանոթացել զարգացումների ընդհանուր դինամիկային, զրուցել մեծ թվով զինծառայողների, տարբեր օղակների հրամանատարների հետ:

 

Հատկապես այս օրերին թշնամու բոլոր շարժերին պետք է խոշորացույցով հետևել, մանրամասն վերլուծել նրանց ցանկացած գործողություն և վարքագծային փոփոխություն:

Նույնը վերաբերվում է նաև տեղեկատվական դաշտում Ադրբեջանի իրականացրած քաղաքականությանը, որին ոչ միայն պետք է հակազդել, այլ դրանց հիման վրա որոշակիորեն կանխատեսելի դարձնել ադրբեջանական մտահղացումները»,- գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular