ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ բանավեճը բացահայտեց քաղաքական դաշտի թշվառությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու ընտրություններին կուսակցություններից քաղաքապետերի թեկնածուների մեծ բանավեճը ցույց տվեց Հայաստանի քաղաքական դաշտի թշվառությունը։ Բանավեճին մասնակցում էին ընտրություններին առաջադրված 14 քաղաքական ուժերից միայն 12-ի առաջին համարները։ «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջին համար Հայկ Մարությանը հրաժարվել էր մասնակցել՝ պատճառաբանելով Պետրոս Ղազարյանի սադրանքներն ու իշխանական քարոզիչ լինելու հանգամանքը, «Մայր Հայաստան» դաշինքն էլ հայտարարել էր, թե չի մասնակցելու, քանի որ այս ընտրությունները Երևանի կառավարման մասին չեն, այլ իշխանափոխության։

Մյուս 12 քաղաքական ուժերն իրենց մոտեցումներն են փորձում ներկայացնել Երևան քաղաքի կառավարման տարբեր հիմնախնդիրների շուրջ և, ըստ էության, ճնշող մեծամասնությունը բացահայտեց, որ չի տիրապետում ոչ միայն Երևան քաղաքի որևէ խնդրի, այլ նաև բանավեճի տարրական կոնտուրային։ Իշխանության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը թեև համեմատաբար լավ էր պատկերացնում քաղաքի կառավարումը, քանի որ առնվազն մեկ տարի փոխքաղաքապետ է, սակայն ակնհայտ մանիպուլացնում էր, փորձում իրեն դնել իր կուսակցության պարագլուխ Նիկոլ Փաշինյանի տեղը։

Բանավեճը նաև ապացուցեց, որ ուժերի մեծ մասը ընտրություններին մասնակցում է ոչ թե քաղաքապետի պաշտոնին հավակնելով, այլ ուղղակի աշխատում է իրական ընդդիմության դեմ։ Քանի որ հիմնական ընդդիմադիր ուժերից երկուսի առաջնորդները չէին մասնակցում, ապա նրանց թիրախում բացառապես «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանն էր։ Ինչպես ավելի վաղ նշել էին, թե՛ «Լուսավոր Հայաստանը» և թե՛ «Հանրապետություն» կուսակցությունը, որոնք վաղուց իշխանական ՔՊ-ի կցորդներն են, բան ու գործը թողած հարձակվել էին Մանե Թանդիլյանի վրա և ոչ միայն նրանք, այլ քաղաքական ուժեր ևս իրենց քննադատությունների հիմնական թիրախ էին դարձրել Մանե Թանդիլյանին։

Ըստ էության, Երևանի այս մեծ բանավեճն ապացուցեց, որ առնվազն բանավեճի մասնակից 12 քաղաքական ուժերից միայն «Ապրելու երկիրն» է, որ իրավունք ունի լինել Երևանի ավագանու կազմում։

Նաիրա Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular