ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սրճաղաց

ՖՈՏՈ

Յուրաքանչյուր սուրճի սիրահար ծանոթ է սրճաղացին: Դա մի սարք է, որի մեջ սուրճի հատիկները մանրացնում են մինչև փոշի: Սրճաղացները լինում են մեխանիկական և էլեկտրական: Այդ սարքը երկար ճանապարհ է անցել հասնելով իր ներկայիս ձևին:
Սուրճ խմելու մշակույթի սկզբնական շրջանում սուրճի հատիկները հիմնականում եփում էին ամբողջությամբ՝ առանց աղալու: Աշխարհում առաջինը, ովքեր կռահել են, թե ինչպես պատրաստել այդ անուշահոտ ըմպելիքը եղել են բեդվին արաբները: Սրճաղացի նախահայր կարելի է համարել հավանգը, որի մեջ բեդվինները մանրեցրել են սուրճի հատիկներն անուշահոտ ըմպելիք պատրաստելու համար: Նման գործընթացը բավականին աշխատատար է եղել, ուստի դրանով զբաղվել են միայն հատուկ պատրաստություն ունեցող արաբ տղամարդիկ։ Իսկ այն ժամանակ, երբ 15-րդ դարում նորաձևության մեջ է մտել «արևելյան» սուրճ պատրաստելու ավանդույթը (վերջինս պահանջում է հատիկների շատ նուրբ մանրացում), կրկին բեդվին արաբները հայտնագործել են մարդկության պատմության մեջ առաջին ձեռքի սրճաղացը, որն արագորեն ձեռք է բերել ժողովրդականություն: Դա մի խոռոչով գլան էր, սովորաբար փայտե, որտեղ լցնում էին սուրճի հատիկները, ներսում երկու աղացաքար, որոնք տրորում էին սուրճի հատիկները։ Աղացաքարերը շարժման մեջ էին դրվում ձեռքի բռնակի մեխանիկական պտույտով, որը գտնվում էր գլանի վերին մասում։ Հետո՝ 17-րդ դարի կեսերին հայտնվել են առաջին թուրքական սրճաղացները։ Նրանք եղել են գլանաձև, ինչը հեշտացնում էր այն ձեռքում պահելը, ընդ որում ծալովի բռնակը կարելի էր պահել սրճաղաց մարմնի մեջ: Այն նաև ծառայում էր որպես կարգավորիչ, որով հնարավոր էր փոխել աղացաքարերի միջև եղած հեռավորությունը։ Որքան փոքր էր աղացաքարերի միջև եղած հեռավորությունը, այնքան ավելի շատ էր մանրացվում սուրճի հատիկը:
Եվրոպական առաջին ձեռքի սրճաղացները հայտնվել են ավելի ուշ, բայց դրանք հիմնված են եղել հենց իրենց թուրքական նախորդների վրա: Իրենց խորանարդ ձևի պատճառով նրանք այնքան էլ հարմարավետ չեն եղել: Ի հաշիվ նրա, որ այն հնարավոր չէր ամուր բռնում ձեռքում, սովորաբար հեշտ չէր լինում դրանով մանր աղացած սուրճ ստանալը։ Այդ իսկ պատճառով սրճաղացը պետք էր ամրացնել ինչ որ բանի հետ: ԽՍՀՄ-ում ամենահայտնի սրճաղացը քառակուսի ձևով տուփ էր՝ վերևում պտտվող բռնակով և աղացած հատիկները հավաքելու դարակով: Նմանատիպ նմուշները լայնորեն են տարածված եղել նաև Եվրոպայում։
Արդյունաբերական մասշտաբով  սրճաղացները սկսել են արտադրվել միայն 19-րդ դարում։ Պիեժո եղբայրներին են հիմնել սրճաղացների առաջին գործարանը։ Այն գտնվել է Ֆրանսիայում։
Ներկայումս ամենատարածվածը ռոտորային սրճաղացն է: Այն ունի փոքր չափսեր։ Սուրճի հատիկները աղվում են պողպատե շեղբերով: Սակայն անուշաբույր ըմպելիքի իսկական սիրահարները չեն սիրում օգտագործել նման տեսակի սրճաղացներ։ Դրա մեջ մանրացնելը պարզվում է, որ այնքան էլ իդեալական չի լինում, հատիկները գերտաքանում են և դա կարող է ոչ շատ հաճելի դառը համ տալ սրճին։ Եթե ​​նման սրճաղացում դանակները շատ բարձր են, ապա որոշ հատիկներ կարող են ընդհանրապես չաղացվել: Ամենաճիշտ սրճաղացը սկավառակային սրճաղացն է, որի մեջ աղացաքարերը կերամիկական կամ մետաղական են։ Ընդ որում կերամիկականները ավելի քիչ են տաքանում, ուստի չի փոխվում աղացած սրճի համը։
Տեխնոլոգիաների զարգացումը չի անցել նաև սրճաղացների կողքով։ Այսօր դրանք դարձել են սուրճի ավտոմատների էական բաղադրիչ: Նման սարքերի արտադրողներն ամեն ջանք գործադրում են բուրավետ և համեղ ըմպելիք մատուցելու համար։ Սուրճի ավտոմատները սովորաբար ունեն հատուկ կարգավորիչ, որը թույլ է տալիս ընտրել մանրացման ցանկալի աստիճան:
Սուրճի հատիկները մանրացնելու եղանակի ընտրությունը (ձեռքով, մեխանիկական կամ էլեկտրական սարքի միջոցով) սրճի սիրահարինն է և կախված է նրա նախասիրություններից:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular