Ռուսաստանը Բաքվի և Երևանի միջև կարգավորման տարբերակներ է դիտարկում․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը հետևողականորեն կաշխատի Բաքվի և Երևանի հետ, վերջերս է եկել հումանիտար բեռների առաջին խմբաքանակը, որը կազմակերպվել է ռուսական կողմի ջանքերի շնորհիվ, քննարկվում են իրավիճակի կարգավորման տարբեր տարբերակներ․ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական կողմը հետևողականորեն շարունակում է աշխատանքը ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ։ Մենք կշարունակենք դա անել: Բոլորովին վերջերս, փաստորեն, ժամանեց հումանիտար բեռների՝ հումանիտար օգնության առաջին խմբաքանակը, որը կազմակերպվել էր ռուսական կողմի ջանքերով։ Հիմա տարբեր տարբերակներ են քննարկվում և մշակվում կողմերի հետ, մենք կշարունակենք այդ աշխատանքը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։